Դրյու Բերիմորին 13 տարեկանում հոգեբուժական հիվանդանոց են ուղարկել
Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորը պատմել է, որ իրեն հոգեբուժական հիվանդանոց են ուղարկել, երբ 13 տարեկան է եղել։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի կայքում։
Աստղի խոսքով՝ իրեն կլինիկայում տեղավորել է մայրը։ «Նա հրեշի է ստեղծել եւ չի իմացել՝ ինչ անել նրա հետ։ Այդ ժամանակ ես, իսկապես, կորցրել էի հսկողությունը, այդ պատճառով նրան ներում եմ այդ ընտրության համար։ Հավանաբար նա զգում էր, որ ոչ մի տեղ չի կարող դիմել»,- ասել է դերասանուհին։
Նա նշել է, որ հաստատությունում մեկուկես տարի է անցկացրել։ Բերիմորը հիշել է, որ «Van Nuys Psychiatric» կլինիկայում հիվանդներին ներտում էին փափուկ պատերով սենյակը կամ դնում էին պատգարակն ու կապում։ Ընդ որում, դերասանուհին հայտարարել է, որ հիմա մասամբ հասկանում է մորը, քանի որ ինքը եւս երեխաներ ունի։ «Ես բարությամբ եմ վերաբերվում մայրիկիս։ Ես զգում եմ կարեկցանք ու ըմբռնում»,- խոստովանել է նա։
Ավելի վաղ Դրյու Բերիմորը պատմել է, թե ինչպես են երեխաներն սպիտել արտասվել, երբ ինքը փորձել է կարանտինի ընթացքում նրանց ուսուցմամբ զբաղվել։ Դերասանուհին ինքնամեկուսացած է եղել դուստրերի՝ յոթամյա Օլիվի եւ հինգամյա Ֆրենկիի հետ։ Բերիմորը խոսոտավնել է, որ իրեն շոկի է ենթարկել միաժամանակ երեխաների կրթությամբ ու կարգապահության զբաղվելու անհրաժեշտությունը, ինչի հետեւանքով ինքն ամեն օր լաց է եղել։