Էնթոնի Ջոշուան՝ պատմության ամենահարուստ բրիտանացի բռնցքամարտիկ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկը, գրում է Daily Mirror-ը:
31-ամյա բրիտանացու կարողությունը գնահատվում է 109.11 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ գումարի մեծ մասը Ջոշուան ստացել է Էնդի Ռուիսի դեմ հաղթական մենամարտի արդյունքում (40-60 միլիոն):
Մինչև այս Մեծ Բրիտանիայի պատմության ամենահարուստ բռնցքամարտիկն էր լեգենդար Լենոքս Լյուիսը, որի կարողությունը գնահատվում է 90 միլիոն ֆունտ ստերլինգ:
Էնթոնի Ջոշուան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ, տարել 23 հաղթանակ նոկաուտով ու կրել մեկ պարտություն: