Լեոնարդո դի Կապրիոն որոշել է Սկորսեզեի ֆիլմում չկատարել գլխավոր դերը
Լեոնարդո դի Կապրիոն որոշել է Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» թրիլլերում չխաղալ գլխավոր դերը, հայտնում է DigitalSpy-ը։
Դերասանին կփոխարինի Ջեսի Պլեմոնսը, որը հայտնի է «Breaking Bad» եւ «Fargo» նախագծերով։ Դի Կապրիոն նոր ժապավենում կկատարի երկրորդ պլանի դերը։ Ֆիլմում կխաղա նաեւ Ռոբեր դե Նիրոն։
Ժապավենը հիմնված է Դեւիդ Գրանի համանուն գրքի վրա եւ պատմում է սարսափելի սպանությունների շարքի մասին, որոնք տեղի են ունեցել նավթով հարուստ Օկլահոմայում։ Պլեմոնսը կերպարանափոխվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցի, որը հետաքննում է պատահարները, իսկ դի Կապրիոն կդառնա ռանչոյի ազդեցիկ սեփականատիրոջ զարմիկը։
Դի Կապրիոն նկարահանվում է նաեւ «Մի նայիր վերեւ» կատակերգությունում։ Նա ու Ջենիֆեր Լոուրենը կմարմնավորեն աստղագետների, որոնք Երկրի ուղղությամբ թռչող երկնաքար են հայտնաբերում։ Ժապավենում նկարահանվում են նաեւ Մերիլ Սթրիփը, Տիմոտի Շալամեն եւ Քեյթ Բլանշեթը։