«Պաշտպանի կարելի է լույս աշխարհ բերել». Եվգենի Պետրոսյանի կինը հրապարակել է մեծացած որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-յան էջում որդու՝ Վահանի հետ լուսանկար է հրապարակել. փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա սեպտեմբերին։ Լուսանկարում Բրուխունովան գրկել է ժպտացող փոքրիկին։ «Պաշտպանի կարելի է լույս աշխարհ բերել»,- գրել է նա։
Բրուխունովան պատասխանել է երեխայի ու մայրության վերաբերյալ հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը հարց է հնչեցրել, թե ինչու է երեխան տանը մշտապես գլխարկով։ «Իսկ ինչպե՞ս եք որոշել, որ «մշտապես» է կրում։ Լուսանկարվելը 10 վայրկյան է տեւում։ Դա մշտապես չէ»,- նշել է Բրուխունովան։
Նա նաեւ պատասխանել է հարցին, թե ինչու Instagram-յան էջում չկան ընտանիքի լուսսնկարները։ «Որովհետեւ սա ընտանեկան ֆոտալբոմ չէ, այլ Instagtram-յան էջ»,- ասել է Պետրոսյանի կինը։ Բացի այդ՝ Բրուխունովան ցրել է միֆերը փոխնակ մոր օգնությանը դիմելու մասին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է անցել հղիությունը։ «Հեշտ։ Համային նախընտրությունները չեն փոխվել»,- նշել է նա։
Ի դեպ, լրատվամիջոցները գրում էին, որ 31-ամյա Տատյանան 75-ամյա Պետրոսյանի կինն է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Նրանք այդ նորությունը չեն հաստատել, սոցիալական ցանցերում համատեղ լուսանկարներ չեն հրապարակել եւ քննադատել են մամուլում եւ սոցիալական ցանցերում իրեն անձնական կյանքի քննարկումները։ Լրատվամիջոցները գրել են, որ այս տարվա մարտին ամուսինները ծնողներ են դարձել փոխնակ մոր օգնությամբ, սակայն Բրուխունովան եւ Պետրոսյանը կրկին չեն հաստատել այդ տեղեկությունը։ Սեպտեմբերի 16-ին՝ իր ծննդյան օրը, Պետրոսյանը միկրոբլոգում հրապարակել է նորածին որդու լուսանկարն ու հայտնել, որ փոքրիկի անունը Վահան Պետրոսյան է։ Բրուխունովան երկար ժամանակ ցույց չէր տալիս որդու դեմքը, թեեւ հետեւորդները նրան արդեն իսկ տեսել էին Պետրոսյանի էջում։