Ականների վտանգի մասին դասընթացներ մարզերում. այցելել են Գորիս, Սիսիան, Հարթաշեն, Խնձորեսկ
«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցներն այս օրերին մոնիթորինգ իրականացնելու համար արդեն Սյունիքի մարզում են։
Նրանք այցելել են Գորիս, Սիսիան քաղաքներ և Հարթաշեն, Խնձորեսկ գյուղեր։
Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:
Այս դասընթացների նպատակն է սովորեցնել բնակիչներին անվտանգ վարքագծի կանոնները։