Թայգեր Վուդսը գիտակցության է եկել վիրահատությունից հետո
«Մեյջոր» շարքի մրցաշարերի 15-ակի հաղթող, ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը գիտակցության է եկել ավտովթարի է ենթարկվելուց ու վիրահատությունից հետո, հաղորդում է CBS News-ը:
45-ամյա մարզիկի մեքենան Լոս Անջելեսում դուրս էր եկել ճանապարհից և շրջվել: Փրկարարները նրան դժվարությամբ էին դուրս հանել մեքենայից: Ամերիկացու կյանքը փրկել են մեքենայի անվտանգության բարձիկները:
Վուդսը ստացել է ոտքի կոտրվածքներ ու այլ վնասվածքներ: Վիրահատությունից հետո նա հիվանդանոցում է:
Տեսանյութը՝ այստեղ: