Հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը .ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը 10, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ 9.6 տարի ազատազրկման
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը: Նրանք մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում:
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման,Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, Էդուարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Գագիկ Եղիազարյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ժամկետով ազատազրկման, Սեդրակ Նազարյանը՝ 10 տարի ժամկետով ազատազրկման:
Սմբատ Բարսեղյանը, ով մեղադրվում է նաև ոստիկանի սպանության մեջ, դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրման, Արմեն Բիլյանը, ում ևս սպանության մեղադրանք էր առաջադրված, այդ հոդվածով արդարացվեց, մյուս հոդվածներով մեղավոր ճանաչվեց դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով:
Արայիկ Խանդոյանը քրեական հետապնդումը դադարեցվեց անձի մահվան հիմքով:
Մեկնաբանելով վճիռը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությունը կատարել է Արմեն Բիլյանը: Եվ, դիմելով Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին, Մեսրոպ Մակյանն ասաց, որ պետք է դիմի դատախազին իր ամուսնու սպանության հանգամանքները պարզելու համար:
Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարանում: