Պատմաբաները բացահայտել են Հիտլերի գաղտնիքներից մեկը
Վերջերս գիտնականները պարզել են, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները պլանավորում էին բուծել հսկա ճագարների, որոնց բրդից Հիտլերի զորքերի համար պետք է կարեին շինյոններ: Ինչպես հայնտնում է Daily Mail-ը այդ միտքը հենց Հիտլերինն էր:
Բանն այն է, որ մինչև իր քաղաքական կարիերային անցնելը Հիտլերն իր ֆերմայում բազմացնում էր հավեր:
Նրա պլանների մեջ մտնում էր հսկա ճագարներ բուծել, որպեսզի նրանց բրդից իր զինվորների համար կարեն տաք շորեր: Քչերը գիտեն, որ այդ ճագարներին բուծում էին ավելի քան 30 ճամբարներում, Օրինակ՝ Օսվենցիմեում և Դախաույում:
Կարիք չկա նշել երևի, որ այդ ճագարներին ավելի լավ էին պահում քան բանտարկյալներին: Նրանց վանդակները հագեցված էին եղել հատուկ ջերմային ծրագրով և նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստանում էին ավելի շատ ուտելիք, քան բանտարկյալը մեկ ամվսա ընթացքում:
Հիտլերը ցանկանում էր բոլոր ճամբարներում բուծել ճագարներ, սակայն այդ գաղափարը նացիստները չկարողացան իրագործել, քանի որ ճագարներին պահլու համար նրանք չունեին բավարար միջոցներ: