«Ես տագնապային նոպաներ ունեմ. պայուսակումս ամեն տեսակ հանգստացնողներ են». Լոլիտա
Երգչուհի Լոլիտան այժմ հարսնացուի դեր է կատարում բեմում։ Լոլիտան իր համար լիովին նոր` դրամատիկ դերասանուհու դերում առաջինը հանդես է եկել Յուրի Գրիմովի «Ամուսնություն» ներկայացման մեջ, որի պրեմիերան «Մոդերն» թատրոնում տեղի կունենա փետրվարի 24-25-ին։ Ռեժիսորը միավորել է միանգամի երեք պիես՝ Չեխովի «Առաջարկությունը», Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» եւ Գոգոլի «Ամուսնությունը»։
Թվում է՝ այդ մեկուսկես ամսվա ընթացքում երգչուհին ավելի է նիհարել. մեղավորը ամենաօրյա վեցժամյա փորձերերն են ու անհանգստությունը։ «Ես խուճապային գրոհներ ունեմ։ Պայուսակս հիմա մեծ դեղարկղի է նման, ուր բոլոր տեսակի հանգստացնող կաթիլներ կան։ Նախքան թողարկումը չեմ կարողանում ինքնուրույն հաղթահարել, սիրտս խելահեղ զարկում է։ Պատահում է՝ նույնիսկ մոռանում եմ տեքստը, բայց զուգընկերներս անալոգներ են մտածում, որոքն աշխատում են։ Առայժմ դրա իրավունք ունեմ»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Միլյավսկայան։
Թատերախումբը ռուսական էստրադայի վառ ներկայացուցչին ջերմորեն է ընդունել։ Դերասանուհի Լյուբովն Նովալը նույնիսկ խոստովանել է, որ չէր սպասում, որ միշտ այդքան հանդուգն ու կամային արտիստն իրականում այդքան նուրբ ու զգայուն կլինի։
«Այստեղ ոչ ոք խայթոցներ թույլ չի տալիս, «Մոդերնը» մի շփոթեք Մեծ թատրոնի հետ. ահա, թե որտեղ է մինչեւ հիմա ամեն ինչ հնարավոր։ Այստեղ զուգընկերներն ինփ ինտելիգենտ ու մի փոքր ուշադրությունը լարած ընդունեցին։ Բայց արդեն վեցերորդ փորձից ես սկսեցի գրկախառնվել նրանց հետ։ Ամեն անգամ ինձ նկատողություն են անում, որոնք ձգձգում են։ Ես շատ եմ աշխատում։ Իսկ Յուրան զանգահարում է ցանկի յուրաքանչյուր դերասանի, աշխատանք անցկացնում»,- նշում է Լոլիտան։