Երկրպագուն 153 հազար եվրո է վճարել, որպեսզի ֆուտբոլիստը մասնակցի մեկ խաղի
Բրազիլական «Ինտերնասինոլալում» վարձավճարով հանդես եկող բրազիլացի պաշտպան Ռոդինեյը «Ֆլամենգոյի» դեմ Բրազիլիայի առաջնության խաղին մասնակցել է երկրպագուներից մեկի աջակցության շնորհիվ, տեղեկացնում է Goal.com-ը:
Նախորդ տարվա հունվարին «Ինտերնասիոնալը» մինչև 2021թ. մայիս Ռոդինեյին վարձակալել էր «Ֆլամենգոյից»: Կողմերի միջև պայմանավորվածության համաձայն՝ եթե ֆուտբոլիստն այդ ընթացքում խաղա «Ֆլամենգոյի» դեմ, ապա «Ինտերնասիոնալը» պետք է վճարի 153 հազար եվրո փոխհատուցում: Դա արել է Պորտու-Ալեգրիի թիմի երկրպագուներից մեկը:
Այդ խաղում «Ֆլամենգոն» հաղթել է 2:1 հաշվով, իսկ Ռոդինեյը կարմիր քարտ է ստացել 49-րդ րոպեին: