Իրանում հայտարարել են 1 տարում «Սպուտնիկ V»-ի 40 միլիոն դեղաչափ արտադրելու ցանկության մասին
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի իրանա-ռուսական համատեղ արտադրության չափը կարող է տարեկան հասնել ավելի քան 40 միլիոն դեղաչափի:
Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան, գրում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտնել էր, որ Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել:
Փետրվարի 9-ին Իրանը ռուսական պատվաստանյութի միջոցով սկսել էր բնակչության անվճար կամավոր պատվաստումները:
Առաջին փուլում նախատեսվում է պատվաստել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների աշխատակիցներին:
Հաջորդ փուլով նախատեսվում է պատվաստել առողջապահության ոլորտի այլ մասնագետներին և 65-ից բարձր տարեցներին: