ԱՄՆ-ում Covid-19-ի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 500 հազար մարդ
ԱՄՆ-ում Covid-19-ը համավարակի ողջ ընթացքում առաջացրել է արդեն ավելի քան 500 հազար մարդու մահ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Worldometers կայքի հաղորդած տվյալները:
Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերի 512 230 դեպք:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ մոտավորապես նույնքան բնակիչ ԱՄՆ-ն կորցրել է 3 պատերազմների ընթացքում՝ Երկրորդ համաշխարհայինի, Կորեական և Վիետնամի պատերազմների ժամանակ:
Միևնույն ժամանակ, չնայած բնակչության ակտիվ պատվաստմանը և վիրուսի ներկայիս ալիքի աստիճանաբար անկմանը, որոշ փորձագետներ կանխատեսում են, որ 2021-ի հունիսին ԱՄՆ-ում մահերի թիվը կկազմի արդեն մոտ 589 հազար:
Ընդ որում, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել և զգալիորեն տարբերվել պաշտոնականից: