Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այս մասին Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետեւանքները լինեն կառավարելի:
Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում: