Մի՛ վախեցեք, այս տղային չեն անդամահատել. Սա տորթ է. Բրիտանացի ռեփերի լուսանկարները համացանցում մեծ իրարանցում են առաջացրել (լուսանկարներ)
Slowthai բեմական անունով հայտնի բրիտանացի ռեփերի՝ հիվադանոցի մահճակալին պառկած լուսանկարները համացանցում մեծ իրարանցում են առաջացրել, երբ մարդիկ պարզել են՝ նրա «մարմնի մասերն», իրականում, տորթից են պատրաստված, գրում է Mirror-ը։
Նշվում է՝ տորթը պատրաստվել է Feel Away տեսահոլովակի համար․ ինչպես ավելի ուշ պարզվել է, ռեփ կատարողի գլուխը և իրանը իրական են, բայց մարմնի մյուս մասերը՝ թևերն ու ոտքերն, իրականում, տորթից են պատրաստված։
Հրուշակագործն իր պատրաստած տորթի լուսանկարն անձամբ է հրապարակել սոցցանցերում՝ գրելով․ «Ես Slowthai-ին տորթի եմ վերածել»։
Նրա խոսքով՝ մարմնի մասերը պատրաստված են վանիլային տորթից և շոկոլադե գանաշից։