Իսրայելի բարերից մեկում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց անվճար խմիչք են հյուրասիրում
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում գործող բարերից մեկում նոր ակցիա սկսվել երիտասարդների համար, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Ինչպես հայտնում է Swissinfo-ն՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, բարերից մեկի մուտքի մոտ պատվաստման շարժական կետ են տեղակայել: Անվճար և առանց գրանցվելու ներարկում կարող է ստանալ յուրաքանչյուր մարդ: Նրանց, ովքեր պատվաստվում են, վաուչեր են տրամադրում ոչ ոգելից խմիչքներից անվճար օգտվելու համար:
Նշվում է, որ ակցիայի նպատակն է բարձրացնել պատվաստման ցուցանիշը երիտասարդների շրջանում:
Մայրաքաղաքային իշխանությունները հայտնել են, որ մտադիր են հանգստյան օրերին պատվաստման նման կետեր տեղակայել քաղաքի 7 հանրաճանաչ վայրերում, այդ թվում՝ ափամերձ հատվածում:
Իսրայելը Pfizer պատվաստանյութի ավելի քան 3.5 մլն չափաբաժին է ստացել առաջին ներարկման և մոտ 2.1 մլն չափաբաժին երկրորդ ներարկման համար: Երկրում հաստատվել է նաև Moderna-ի պատվաստանյութի կիրառումը:
Երկրում համաճարակի ողջ ընթացքում արձաագրվել է կորոնավիրուսով վարակման 750 043 դեպք, որից 5577-ը՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի իշխանությունները ներկայացրել էին «կանաչ անձնագիր», որը կստանան այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ արդեն տարել են հիվանդությունը: