Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան Մինսկի համար ամենամեծ ներդրողն է
Մոսկվայի և Մինսկի միջև ռազմավարական գործընկերության մակարդակը հաստատված է՝ Ռուսաստանի Դաշնությունը նախկինի նման Բելառուսի համար ամենախոշոր ներդրողն է:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ուրախ եմ փաստել, որ փոխգործակցության, ռազմավարական գործընկերության մակարդակը հաստատված է, և Ռուսաստանը մնում է Բելառուսի ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել ռուս գործընկերների կողմից Բելառուսի տնտեսության մեջ», - ասել է Պուտինը: