Երևանում զինված ավազակային հարձակում է եղել տարադրամի փոխանակման կետի վրա. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Երևանում, այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր գծով տեղկալ Արթուր Զաքարյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանների և բուժվարչության օպերատիվ խումբը։
Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ոստիկանության կինոլոգները։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։