Թուրքիայում նախատեսվում է Բայրամովի և Չավուշօղլուի հերթական հանդիպումը
Փետրվարի 23-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Anadolu–ն հայտնել է, որ հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիայի մայրաքաղաք կժամանեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը:
Ակնկալվում է, որ թուրքմենստանցի նախարարին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: