ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել վետերանների տանը. կա 1 զոհ
ԱՄՆ Միսուրի նահանգի Քեննեթ քաղաքում կիրակի հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ABC News-ը, միջադեպի հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է, ևս 4-ը վիրավորվել են:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վետերանների տանը: Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Նրանց օդանավով տեղափոխել են հիվանդանոց: Մյուս երկու գտնվում են տեղի բուժհաստատությունում:
Հրաձգության հնարավոր պատճառների կամ ձերբակալությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Հետաքննություն է անցկացվում: