Գուֆի եւ Այզա Դոլմատովայի որդուն շտապ հոսպիտալացրել են
36-ամյա Այզան երկրպագուների հետ կիսվել է իր ապրումներով։ Նրա 10-ամյա որդին՝ Սեմը, անսպասելիորեն հայտնվել է հիվանդանոցի պատերի ներսում, եւ աստղային մայրիկը հուզմունքից չի կարողանում գտնել իր տեղը։
Տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ժամանած բժիշկները ենթադրել են, որ երեխայի մոտ սուր ապենդիցիտ է, եւ պնդել են, որ շտապ հոսպիտալացվի։ Սակայն հետագայում պարզվել է, որ ախտանշանները լուրջ թունավորման պատճառ են եղել։
«Երկրորդ օրը պառկած եմ արցունքների մեջ։ Սեմին հիվանդանոց են տեղափոխել, իսկ ես բարձր ջերմություն ունեմ, նրա մոտ ինձ չեն թողնում։ Նրա հետ իմ մայրն է։ Երեկ շտապօգնությունը սեմին տարել է ապենդիցիտի կասկածանքով, սակայն ուժեղ թունավորում է եղել», - պատմել է Այզան՝ հավելելով, որ անախորժությունների պատճառ է դարձել անորակ սուշին։