«Ծաղիկների աշխարհում»․ Արփի Գաբրիելյանը՝ հմայիչ կերպարում
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ ու քնքուշ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփին կրում է մուգ երանգի հագուստ․ ոճային վերնաշապիկ, տաբատ, նորաձեւ կիսաերկարաճիտներ։ Արփին ուղիղ սանրվածք է ընտրել, մեղմ շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Ծաղիկների աշխարհում»։ Երկրպագուներն ու հետեւորդներն էլ իրենց հերթին բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել․ «Ծաղիկը ծաղիկների մեջ», «Գանձ», «Գեղեցկուհի»։
Օրերս երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Արփին եւ նրա ու Միրան Ծառուկյանի որդին՝ փոքրիկ Ռոբերտը, պատկերված էին մեքենայի մեջ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։