«Հաղթանակը մոտ է...»․ Գայանե Ասլամազյանի երեկոյան կերպարը
Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է շքեղ ու գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կարճ հոլովակում հաղորդավարուհին կրում է արծաթափայլ, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նախապատվությունը տվել է քնքուշ շպարին։ Հոլովակում Գայանեն լայն ժպտում է, իսկ դրան կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Հաղթանակը մոտ է...»։
Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը գրառում էր կատարել, որով անդրադարձել էր կառուցապատման խնդիրներին։
«Լավ, պատկան մարմինները ագահ են, մասնագետ չեն եւ իրենց միեւնույն է, բայց այն մարդիկ, որ բնակվում են բարձրահարկերի տանիքների վրա ինքնաշեն թաղամասերում, եթե անգամ այնքան էգոիստ են, որ չեն մտածում մյուսների անվտանգության մասին, սեփական երեխաների ու սեփական կյանքի անվտանգության մասին էլ չեն մտածո՞ւմ: Ախր բոլոր շենքերը կառուցված են չափորոշիչներով, որոնք չեն նախատեսում ավելորդ ծանրություն: Այս ամենին նայելով՝ ավելի հասկանալի է, թե ինչու երկրում առկա վտանգները չեն տեսնում... Ցավալի է»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։