Ուկրաինան մեկնաբանել է Թեհրանի մոտակայքում Boeing-ի կործանման հետաքննությունը
Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը հայտարարել է, որ ուկրաինական կողմին հայտնի չէ 2020թ.-ի սկզբին Թեհրանում Boeing-ի կործանման գործով կասկածյալների անունները:
Դիվանագետի խոսքով, Ուկրաինայի իշխանություններն իրենց իրանցի գործընկերներին առաջարկել են համատեղ քննչական գործողություններ իրականացնել, սակայն մինչ այժմ Իրանը համաձայնություն չի տվել:
Պաշտոնյան հավելել է, որ իրանական կողմը նույնիսկ չի հայտնել կասկածյալների և նրանց անունները, ում վերաբերյալ նյութերը շուտով կուղարկվեն դատարան: