Իրանը մարտին մասնակցելու է OPEC+ մոնիտորինգային հանձնաժողովի նիստին. Bloomberg
Իրանը մարտի 3-ին կմասնակցի OPEC+-ի մոնիտորինգային հանձնաժողովի հաջորդ նիստին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով պատվիրակին:
Երկիրը ՕՊԵԿ-ի անդամ է, բայց ներկայացված չէ կոմիտեում և ազատված է ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակում արդյունահանումը կրճատելու պարտավորություններից:
Նախարարների մոնիտորինգային կոմիտեում ընդգրկված է համաձայնագրին մասնակցող 23 երկրներից ութը: 2020թ.-ի մայիսից նիստերը տեղի են ունենում ամեն ամիս՝ նավթի արդյունահանման կրճատման գործարքի կատարման ընթացքը վերահսկելու համար: