«Միլան»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Ինտեր»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլան»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի ֆուտբոլիստների հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել «Միլան»-ի դարպասը` սեփական պահելով անառիկ: «Ներազուների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարտինեսը և մեկ անգամ էլ աչքի ընավ Լուկակուն:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլան»-ը երկրորդն է: Հաջորդիվ «կապույտները» կխաղան «Զենովա»-ի, իսկ «Միլան»-ը` «Ռոմա»-ի հետ: Երկու խաղերն էլ կկայանան փետրվարի 28-ին: