Ռուսաստանը ԱՄԷ-ի հետ գերձայնային մարդատար ինքնաթիռ է ստեղծելու
Միացյալ ավիաշինական կորպորացիան և ԱՄԷ-ի Mubadala անկախ հիմնադրամը գերձայնային մարդատար ինքնաթիռ ստեղծելու համար համատեղ ձեռնարկություն կհիմնեն: Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի խոսքով, օդանավը ստեղծողները մինչև 2021թ.-ի վերջը կորոշեն, թե ինչ տեսք կունենա այն:
Միևնույն ժամանակ, հիմնական պարամետրերը, ինչպես նշել է Մանտուրովը, արդեն 80 տոկոսով նախագծված են: Սա 1.5-1.8 Մախի արագություն է, իսկ 1.8 Մախի արագությամբ հնարավոր է թռչել առնվազն չորս ժամ, նշել է Մանտուրովը: «Իսկ ինչ վերաբերում է տարբերակին, ապա խոսքն ութ տեղանոց VIP մեքենայի և 30 տեղանոց մարդատար մեքենայի մասին է»,- ասել է Մանտուրովը: