«Դու սիրտ չունես»․ «Մանկական Ձայնը» շոուի ժամանակ Բաստան վիրավորել է Լոբոդային
Երգչուհի Սվետլանա Լոբոդայի հասցեին տհաճ հարձակումները շարունակվում են։ Նա այժմ «Մանկական Ձայնը» նախագծի մարզիչ է։ Այս անգամ արտիստուհու հասցեին կատակել է նրա գործընկերը՝ ռեփեր Բաստան (Վասիլի Վակուլենկո)։
Թողարկումներից մեկի ժամանակ նրանք վիճել են մասնակցի պատճառով։ Մարզիչներից յուրաքանչյուրը ցանկանում էր թիմում տեսնել տաղանդավոր երեխային։
Երբ տղան ավարտել է ելույթը, Լոբոդան խոստովանել է, որ դիպել է սրտին եւ ուրախ կլինի, եթե նա ընտրի իր թիմը:
Ես շատ եմ ցանկանում, որ դու լինես իմ թիմում։ Երբ երգում ես, իմ սիրտը բառացիորեն դուրս է թռչում։ Դա այնքան գեղեցիկ էր, - ասել է երգչուհին։
Երգչուհու գործընկերը հայտարարել է, որ դա պարզապես չի կարող լինել, քանի որ Լոբոդան սիրտ չունի։
Չի կարող սիրտդ դուրս թռչել, դու սիրտ չունես», - ասել է Բաստան։ Սակայն Սվետլանային դա չի նեղացրել։