Ռուսաստանում գրանցել են կորոնավիրուսի բրիտանական շտամի մուտացիայի առաջին թեստը
Ռոսզդրավնադզորը գրանցել է Ռուսաստանում երկու մուտացիաները պարզելու առաջին թեստային համակարգը, որն ախտորոշում է նաեւ կորոնավիրուսի բրիտանական շտամը: Խոսքը վերաբերում է ՊՇՌ մեթոդին, հաղորդում է ՄԿ-ն:
Ինչպես նշել է Ռոսզդրավնադզորի ղեկավար Ալլա Սամոյլովան, փորձարկումների ընթացքում թեստային համակարգը ցույց է տվել բարձր արդյունավետություն եւ արդյունքների հուսալիություն:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերխության փորձագետ Մարիա վան Կյորքխովեն հայտնել էր, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը շատ ավելի վարակիչ է՝ ի տարբերություն SARS-CoV-2-ին: