Մոսկվայում փետրվարի 23-ին ակնկալվում է վերջին 65 տարում ամենացուրտ ջերմաստիճանը
Մոսկվայում փետրվարի 23-ից ի վեր ուժեղ ցրտեր են սպասվում, որոնք չեն գրանցվել վերջին 65 տարվա ընթացքում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ֆոբոս» եղանակի տեսության առաջատար մասնագետին, օդի ջերմաստիճանը կիջնի մինչև 27 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի:
«Հայրենիքի պաշտպանի օրն այս տարի ռեկորդային ցուրտ կլինի: Մոսկվայում գիշերը կսկսվեն ցրտահարություններ, ջերմաստիճանը կհասնի մինչև 25-27 աստիճան ցրտի, մարզում՝ մինչև 25-30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, տեղ-տեղ՝ մինչև 33 աստիճան ցրտի: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 14-16 աստիճան ցուրտ, Մերձմոսկվայում՝ մինչև 13-18»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ փետրվարի 23-ին ակնկալվող ջերմաստիճանը 13-15 աստիճանով ցածր է երկարամյա նորմայից և գրանցվում է կես դարը մեկ անգամ:
Վերջին անգամ նման ցուրտ եղանակ Մոսկվայում փետրվարի 23-ին արձանագրվել է 65 տարի առաջ՝ 1956 թվականին, երբ օդերևութաբանները ֆիքսել են -27.1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: