Ման Սիթին չի պատրաստվում ամռանը վաճառել Դե Բրույնեին
«Մանչեսթեր Սիթին» չի դիտարկի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կևին Դե Բրույնեին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Սիթիի» հետ Կևինի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, բայց ակումբն արդեն աշխատում է 29-ամյա բելգիացու նոր պայմանագրի ուղղությամբ։
Դե Բրույնեն այս մրցաշրջանի 24 խաղում դարձել է 3 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Դե Բրույնեն վերսկսել էր թիմի ընդհանուր խմբի հետ մարզումները։