Կառավարական ամառանոցի մոտ փողոցում օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ․ Հայկ Մամիջանյան
Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ոստիկանները բառիս բուն իմաստով հարձակվում են ֆլեշմոբի մասնակիցների վրա:
#աջակցությունանբարոյականին ֆլեշմոբի շրջանակներում կառավարական ամառանոցի մոտ փողոցում օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամների:
Լավ, բայց վախկոտությանն ու հիմարությանն էլ չափ կա էլի...»,– գրել է նա։
Ավելի վաղ Հայկ Մամիջանյանը տեղեկացրել էր, որ նոր ֆլեշմոբ են անում, որի ընթացքում կառավարական ամառանոցի մոտ օղու շշեր են դնելու։
«Միացեք նոր ֆլեշմոբին!!! Մի շիշ օղի հասցրեք կառավարական ամառանոցի պարսպի մոտ, նկարեք ու տեղադրեք սոցիալական ցանցերում #աջակցությունանբարոյականին հեշթեգով»,– գրել էր նա: