Իրանի Զինուժի զորավարժություններից հետո թշնամին դուրս է մղվել տարածաշրջանից. իրանցի գեներալ
Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկրում անցյալ շաբաթ իրականացված մի շարք զանգավածային զորավարժություններից հետո թշնամին ստիպված է եղել հեռանալ տարածաշրջանից:
Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, գեներալն ընդգծել է Իրանի Զինուժի հաջողությունը թշնամու՝ վերջին երկու տարում աճող ճնշումները հաղթահարելու գործում, որոնք սաստկացել էին իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և պատժամիջոցների սրումից հետո:
«Թշնամին վերջնականապես հեռացել է տարածաշրջանից՝ ստորացված և չիրականացված երազանքներով»,- ասել է Բաքերին:
Գեներալը հավելել է, որ Իրանի բանակը և ԻՀՊԿ ուժերը 10 անգամ զորավարժություններ են կազմակերպել վերջին մի քանի ամիսների ընթացքում: