ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում Բայդենի թեկնածուն խոստացել է ապաքաղաքականացնել Արտարադատության նախարարությունը
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի թեկնածու Մերիք Հարլանդը շաբաթ խոստացել է ապաքաղաքականացնել արդարադատության նախարարությունն ու ակտիվորեն ներգրավել պատասխանատու անձանց, որոնք մասնակցել են Կապիտոլիումի վրա հարձակման գործում, հաղորդում է AFP-ը:
Երեքշաբթի դաշնային դատարանի դատավոր Մերիք Հարլանդը նշել է, որ ցանկանում է հեռացնել քաղաքական միջամտության հետքը, որը թողել էր դեպատրամենտի վրա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Հարլանդն ընդգծել է, որ իր թեկնածությունը հաստատելու դեպքում նա կորդեգրի քաղաքականությունը, որը պաշտպանում է դեպարտամենտի անկախությունը կուսակցական ազդեցությունից իրավապահ մարմինների հետաքննության դեպքում:
Հղում անելով «Սեւերի կյանքերը կարեւոր են» շարժմանը՝ Հարլանդը հայտարարել է, որ տարբեր ռասաների մարդկանց հավասար արդարադատության ապահովումն անավարտ եւ հրատապ խնդիր է նաեւ Քաղաքացիական պատերազմից հետո Արդարադատության նախարարությունը հիմնելուց 150 տարի անց:
Փոքրամասնությունները դեռեւս բախվում են խտրականության կենցաղային հարցերում, կրթության եւ աշխատանքի ոլորտներում, եւ առավելապես տառապում են կորոնավիրուսի համավարակի եւ կլիմայի փոփոխությունների հետեւանքների պատճառով, նշել է Հարլանդն իր հայտարարության մեջ:
Հարլանդը նաեւ հայտարարել է, որ երկիրը բախվում է էքստրեմիզմի լուրջ սպառնալիքի հետ, ինչի մասին վկայում է հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հարձակումն ԱՄՆ Կապիտոլիումի վրա:
«Հաստատման դեպքում ես կվերանայեմ դատական հետապնդումը սպիտակների գերազանցության կողմնակիցների եւ մյուսների նկատմամբ, որոնք հարձակվել էին Կապիտոլիումի վրա հունվարի 6-ին՝ սարսափելի հարձակում, որի նպատակն էր քանդել մեր ժողովրդավարության անկյունաքարը՝ իշխանության խաղաղ փոխանցումն ընտրված կառավարությանը»,-ասել է նա:
68-ամյա Հարլանդն աշխատել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում նախքան դատավոր դառնալը՝ շուրջ 24 տարի առաջ: