ԱՄՆ-ի արևմտյան ծովափին 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրի արևմտյան ծովափին 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցել, հաղորդում է ТАСС-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օրեգոն նահանգի Բանդոն քաղաքից 281 կմ դեպի արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ:
Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Ցունամիի հավանականության մասին ևս տեղեկատվություն չի շրջանառվում: