Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում շուրջ 34 ակտիվիստ է բերման ենթարկվել
Իսպանական Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում շուրջ 34 ակտիվիստ է բերման ենթարկվել, հաղորդում է РИА Новости-ն:
«34 մարդ բերման է ենթարկվել հանրային անկարգությունների անցկացման հետ կապված գործողությունների համար»,- նշված է տեղի ոստիկանության հաղորդագրությունում:
Կատալոնիայում նախորդ օրվա ընթացքում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում առնվազն 9 մարդ է տուժել:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կատալոնական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մադրիդում և Բարսելոնայում՝ ընդդեմ ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության: Իսպանացի ռեփերին 9 ամիս ազատազրկման են դատապարտել ահաբեկչության քարոզչության և թագավորական ընտանիքի հասցեին Twitter-ում, ինչպես նաև YouTube-ում հրապարակված երգում հնչեցրած վիրավորական հրապարակումների համար: