Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են 2000 թվականից մի շարք սպանությունների մեջ ներգրավված ավազակախմբի անդամների
Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են 2000 թվականից մի շարք սպանությունների մեջ ներգրավված ավազակախմբի անդամների
Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են 2000 թվականից մի շարք սպանությունների մեջ ներգրավված ավազակախմբի անդամների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել ենթադրյալ կազմակերպչին եւ խմբավորման յոթ անդամների: Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավվել են հրազեն, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր: Կասկածյալների համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասել է նա:
Վոլկը նշել է նաեւ, որ օպերատիվ աշխատանքների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 12 կասկածյալների, որոնք կարող են ներգրավված լինել Մոսկվայի մարզի Սերգիեւ Պոսադ շրջանում, ինչպես նաեւ Կոստրոմայի եւ Յարոսլավլի մարզերում 2000-2019 թվականներին տեղի ունեցած տասը սպանությունների մեջ: Ներկայումս Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով («Ավազակություն»):
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին ՏԱՍՍ-ին ասել է, որ 32-58 տարեկան յոթ տեղացի բնակիչներ, կախված յուրաքանչյուրի դերից, մեղադրվում են ավազակախումբ ստեղծելու, ղեկավարելու եւ դրան մասնակցելու, սպանության, զենքի ապօրինի շրջանառության ու արտադրության մեջ, նրանք ձերբակալվել են...
«2000-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 1970-ին ծնված Մոսկվայի մարզի բնակիչը ստեղծել է կայուն զինված խումբ, որում ներգրավել է եւս վեց հոգու: Բանդայի անդամները հանցագործություններ են կատարել Մոսկվայի, Կոստրոմայի եւ Յարոսլավլի մարզերի տարածքում: Դրանք եղել են հարձակումներ քաղաքացիների եւ կազմակերպությունների վրա, ինչպես նաեւ այլ հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, հարձակվողները զենք են օգտագործել իրենց նպատակների համար»,- ասել է Վրադին: Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները, Ռուսաստանի ՆԳՆ եւ ԱԴԾ աշխատակիցների մասնակցությամբ, Մոսկվայի եւ Յարոսլավլի մարզերում քրեական գործով ամբաստանյալների նկատմամբ խուզարկություններ են անցկացրել, որի շրջանակներում միջոցներ, հրազեն եւ հետաքննությանը հետաքրքրող այլ իրեր են առգրավել: Օպերատիվ աջակցությունն իրականացվում է Ռուսաստանի եւ Մոսկվայի մարզի ԱԴԾ եւ ՆԳՆ աշխատակիցների կողմից: