«Ինձ գեր էին անվանում ու շփոթում տղայի հետ». Պոլինա Գագարինան պատմել է հալածանքի մասին
Պոլինա Գագարինան խոստովանել է, որ համադասարանցիներն իր հետ դաժան են եղել։ 33-ամյա երգչուհին հայտնել է, որ իրեն կոպիտորեն ծաղրել են։
Դպրոցական տարիներին շատերն են բախվում համադասարանցիների ծաղրին։ «Եվրատեսիլ 2015»-ի ֆինալիստը բացառություն չի եղել։ Պոլինան խոստովանել է, որ դեռահասաության տարիքում հակառակ սեռի շրջանում հաջողություն չի ունեցել։
«Տղաներն ինձ հաճախ էին գեր անվանում ու շփոթում տղայի հետ, երբ 12 տարեկան էր»,- պատմել է Գագարինան։ «Спектакль окончен» երգի կատարողի խոսքով՝ հասակակիցների կոպտությունն իրեն չի վշտացրել։ Պոլինան միայնությունից չի տանջվել եւ հաճույք է ստացել սիրելի զբաղմունքից։
«Ինձ հետ է եղել իմ երաժշտությունը, ես շատ էի գրում եւ ապրում էի իմ աշխարհում։ Ինքս ինձ հետ չէի ձանրանում, ինչն արդյունքում հետաքրքրում էր նրանց»,- նշել է փոփ աստղը։
Վերջերս թողարկվել է «Նախկիններ» սերիալի երրորդ եթերաշրջանը, որում Գագարինան կատարել է դերերից մեկը։ «Ձայնը» նախագծի մարզիչը խոստվանել է, որ համբույրի տեսարանն իրեն հեշությամբ չի տրվել, սակայն ինքն իրեն հավաքել է եւ հաղթահարել հուզմունքը։ Աստղի որոշ երկրպագուներ բարձր են գնահատել նրան դերասանական խաղը։ Պոլինան շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ «Ամենն, ինչով ես զբաղվում եմ, ինձ ամբողջությամբ կլանում է պրոցեսում։ Ես հասկացել եմ ու սիրել եմ իր հերոսուհուն։ Հակառակ դեպքում այդ ամենն իմաստ չունի»,- նշել է աստղը։