Ռուսաստանում հայտարարել են H5N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքի մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը, շաբաթ օրը հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր ես ցանկանում են տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության «Վեկտոր» գիտական կենտրոնի գիտնականների կողմից կատարված կարեւոր գիտական հայտնագործության մասին. լաբորատոր պայմաններում հաստատվել է A գրիպի վիրուսով` AH5N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը»,- ասել է Պոպովան «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում ճեպազրույցի ժամանակ:
Պոպովան պարզաբանել է, որ վիրուսը հայտնաբերվել է Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաբուծական ֆերմայի յոթ աշխատողների մոտ, որտեղ 2020 թվականին թռչունների շրջանում թռչնագրիպի բռնկում էր գրանցվել: