«Երեւանից Մոնրեալ». «Classique de Montreal»-ը հայկական երաժշտություն կկատարի
Մարտի 9-23-ը Orchester Classique de Montreal-ը կներկայացնի հայկական երաժշտության առցանց բարեգործական համերգ։ Այն կկրի «Երեւանից դեպի Մոնրեալ» անվանումը, հայտնում է Operawire-ը։
Մաեստրո Բորիս Բրոտոնի ղեկավարությամբ համերգի ընթացքում հանդես կգա կանադահայ սոպրանո Ալին Կութանը։ Ծրագիրը կազմված է հայ կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանի եւ Գեւորգ Անտոնյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ կներառի կոմպոզիտոր, OCM-ի հիմնադիր Ալեքսանդր Բրոտի երկու աշխատանք։ Կնհչեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի արիաներ, ինչպես նաեւ տեղի կունենա Անտոնյանի «Վերածնունդ» օպերայի հմաշխարհային պրեմիերան։
«Երեւանից Մոնրեալ» համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի մարտի 9-ին, այն հնարավոր կլինի դիտել մինչեւ մարտի 23-ը։
Տոմսերի արժեքը կազմում է 20 դոլար, եկամտի մի մասը կուղղվի «Ատգեն Արմենյան Հիմնադրամին» աջակցելու համար կարիքավոր ընտանիքներից երեխաների համար երաժշտական նախագծերին։