Ի՞նչ անել, եթե սերն անպատասխան է
Սառա Ուոթմանը և Ռոյ Բաումեսթերն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում հաստատել են այն փաստը, որ բնակչության 98 % կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապում է անպատասխան սիրուց: Նրանք, ովքեր տառապում են անպատասխան սիրուց, պետք է աշխատեն իրենց վրա, այլապես ոչինչ չի ստացվի: Հիշեք, որ ամեն ինչ շտկվող է:
1. Ձեր սրտից խելացի եղեք:
2. Առաջին խնդիրն է հետ բերել կորցրած ինքնատիրապետումը և շարունակել ապրել նորմալ և լիարժեք կյանքով:
3. Դարձե՛ք լավատես, ժպտացեք և ինքներդ ձեզ ասեք, որ անպայման կգտնեք ձեր երջանկությունը:
4. Եթե ինքնաներշնչումը վատ է օգնում, և սառը դատողությունը ձեզ չի հանգստացնում, ապա փորձեք ավելի կատարյալ մեթոդ: Պլանավորե՛ք օրն այնպես, որ ժամանակ չունենաք մտածել ձեր դժբախտ սիրո մասին:
5. Գնացե՛ք լողի, պարի, ֆիզիկական մարզումներ արեք, մաքուր օդին զբոսնեք և այլն: Ջրային մարզումները հանում են ավելորդ լարվածությունը, իսկ ֆիզիկական մարզումները ապահովում են խորը և հանգիստ քուն: Իսկ ամենակարևորը, որ ձեռք կբերեք գեղեցիկ կազմվածք և շատերին կգերեք ձեր հմայքով:
6. Չընկճվե՛ք: Համոզված եղեք՝ ձեր վիշտը ո՛չ ալկոհոլը, ո՛չ թմրանյութը, ո՛չ էլ խմիչքները չեն թեթևացնելու:
7. Մի՛ փորձեք ձեր վիշտը սփոփել շատ ուտելով: Փորձեք օգնել ձեզ առողջ սնունդ օգտագործելով:
8. Մյուս սխալը, որ անում են թե՛ աղջիկները և թե՛ տղաները, դա ցուցադրական, նոր և արագ կերպով, նոր ընկերուհի գտնելն է: Պետք չէ: Չէ՞ որ Դուք արդեն զգացել եք, թե ինչ ծանր հույզերով է ուղեկցվում անպատասխան սերը, այդ դեպքում մի՛ պատճառեք նույն ցավը ձեր դիմացինին, նա ոչնչում մեղավոր չէ:
9. Մի՛ գցեք ձեր ինքնագնահատականը: Շատերին թվում է, թե արժանի չեն երջանիկ սիրուն, բայց հավատացեք՝ բոլորն էլ արժանի են, պետք է ուղղակի գտնել: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում շատ հաճախ առանձնանում են իրենց զսպվածությամբ և սառնությամբ:
Ամեն դեպքում, ինչ պատճառով էլ որ լինի անպատասխան սերը, կան ձևեր հաղթահարելու նրա բացասական հետևանքները:
Եվ վերջում, ամենակարևոր խորհուրդը'
10. Խուսափե՛ք մենակությունից:
Համոզված եղեք, որ կգտնեք ձեզ արժանի մեկին, քանզի արդեն փորձ ունեք և կկարողանաք օգտվել անցյալի սխալներից: