Սև ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանցել․ ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք․ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 25-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝ փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում