The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձել է Էտնա հրաբխի ժայթքմանը
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբխին՝ իտալական Սիցիլիայում գտնվող Էտնային, որն օրեր առաջ կրկին ժայթքել է:
Պարբերականն ուշագրավ ֆոտոանդրադարձ է կատարել ժայթքմանը:
Էտնան գտնվում է Սիցիլիա կղզում, լեռան բարձրությունը 3328 մետր է, այն համարվում է ամենաակտիվ և ամենախոշոր հրաբուխը Եվրոպայում:
Ընդհանուր առմամբ, Էտնան ժայթքել է ավելի քան 200 անգամ: