ԱՄՆ-ն մինչև մարտի 21-ը կերկարաձգի Մեքսիկայի և Կանադայի հետ ցամաքային սահմաններին տեղաշարժի սահմանափակումները
Կանադայի եւ Մեքսիկայի հետ ցամաքային սահմանները ոչ արտակարգ ուղեւորությունների համար փակ կլինեն առնվազն մինչեւ մարտի 21-ը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ կառավարությունը:
Սահմանափակումների նոր 30-օրյա երկարացումն առաջինն է, որը հայտարարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք եւ ուժի մեջ է մտնում այն կապակցությամբ, որ Սպիտակ տունը հանդիպումներ է անցկացնում Հյուսիսային Ամերիկայում ԱՄՆ ցամաքային սահմանի հատման պահանջների հնարավոր խստացման վերաբերյալ:
Կանադան քիչ հետաքրքրվածություն է ցուցաբերել սահմանափակումների վերացման հարցում եւ վերջերս նոր պահանջներ էր ներդրել կորոնավիրուսի թեստավորման հարցում որոշ կանադացիների համար, որոնք ցամաքային սահմաններով են վերադառնում:
Կանադայի հանրային անվտանգության քարտուղար Բիլ Բլերը հաստատել է տեղեկությունները սահմանափակումները մինչեւ մարտի 21-ը երկարացնելու մասին:
Հունվարի 26-ին ԱՄՆ կառավարությունը սկսել էր գրեթե բոլոր միջազգային օդային ճանապարհորդներից ճանապարհորդությունից 3 օրվա ընթացքում COVID-19 թեստի բացասական արդյունքներ պահանջել, սակայն ցամաքային սահմանը հատելու համար նման պահանջներ չեն ներկայացվում: