Նորիլսկի հարստացնող գործարանում փլուզում է եղել, կան զոհեր (տեսանյութ)
Ռուսաստանում՝ Նորիլսկի հարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել, որի հետևանքով կան զոհեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ զոհվածներից մեկի մարմինը դուրս է բերվել փլատակներից: Ավելի վաղ երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել էին, որ փլուզման մասին ահազանգն ստացվել է Մոսկվայի ժամանակով 0:44-ին (Երևանի ժամանակով՝ 01:44):
Երկու մարդու հաջողվել է փախուստի դիմել, ևս մեկին միջին ծանրության վիճակում դուրս են բերել: Ըստ իրավապահների՝ ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 4 մարդու, սակայն փլատակներում կարող են ևս 2 մարդ լինել: Մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման դեպքի առիթով, որն առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ:
Գրառումը և տեսանյութը՝ այստեղ: