ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Չինաստանին կորոնավիրուսի մասին իրազեկման մասով «թափանցիկության բացակայության» համար
«Ամերիկան վերադարձել է» եւ լիովին զբաղվում է խնդիրների, այդ թվում` համավարակի, կլիմայի փոփոխության եւ Իրանի «միջուկային հավակնությունների» լուծմանը օգնության տրամադրմամբ: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Իր առաջին միջազգային հարցազրույցում Բլինքենը կարեւորել է COVID-19-ի դեմ պատվաստումների կարեւորությունն ամբողջ աշխարհում:
Նա նաեւ քննադատել է Չինաստանին կորոնավիրուսի ծագման բացահայտման հարցում ոչ բավարար թափանցիկության համար:
ԱՄՆ-ն 4 միլիարդ դոլար է տրամադրում Covax պատվաստման ծրագրի շրջանակներում, որի համաձայն առավելագույնը մեկ տարում պատվաստանյութերի ավելի քան 2 միլիարդ դեղաչափ կտրամադրի 190 երկրի:
«Քանի դեռ աշխարհում բոլորը պատվաստված չեն, ոչ ոք չի կարող իսկապես ապահով լինել, քանի որ եթե վիրուսը մնա եւ շարունակի տարածվել, այն նույնպես կփոփոխվի: Իսկ եթե այն մուտացիայի ենթարկվի, ապա կվերադառնա եւ կվարակի մարդկանց ամենուր»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ համավարակների հայտնաբերման համար ավելի լավ առողջապահական համակարգ է անհրաժեշտ: