Էթիկայի կանոնները թատրոնում և համերգների ժամանակ
Գոյություն ունեն էթիկայի որոշակի կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպաներ հասարակական վայրերում: Նմանատիպ կանոններ գործում են նաև թատրոնում և համերգների ժամանակ:
Քաղաքավարության կաննները թատրոնում և համերգների ժամանակ.
Հագուստ. թատրոն կամ որևէ դասական համերգի գնալիս պետք է ընտրել այնպիսի հագուստ, որը կլինի հարմարավետ և աչք շոյող:
Բույր. քանի որ տվյալ դահլիճում բավականի մեծ թվով մարդիկ են լինում, ապալավ կլինի լոգանք ընդունել նախօրոք: Օծանելիք էլ պետք չէ օգտագործել կամ օգտագործելու պարագայում շատ քիչ օգտագործիր:
Սանրվածք. Ճիշտ է, ամենօրյա սանրվածք պետք չէ անել, բայց ոչ էլ ճչացող և աչք ծակող:
Այսքանն արտաքինի մասին, իսկ հիմա պահվածքի, որն առավել կարևոր է:
Պետք չէ ուշանալ: Իսկ հանգամանքների բերումով ուշանալու պարագայում պետք է շատ լուռ և աննկատ կերպով մտնել դահլիճ և մինչ տեղը գտնելը պետք է քայլել դեմքով դեպի մարդիկ:
Պետք է անջատել բջջային հեռախոս(ներ)ը. դա շատ է խանգարում բեմում ելույթ ունեցողներին:
Եթե տեղն արդեն զբաղված է, պետք չէ պարզաբանումներ մտցնել, պետք է դիմել աշխատողներից որևէ մեկին:
Ոտքերով չի կարելի է հարվածել դիմացինի աթոռին: Եվ առհասարակ աղմկել և մեկնաբանություններ անել պետք չէ:
Կոնֆետները ևս աղմուկ են առաջացնում, դրանք փչացնում են ոչ միայն ատամները, այլև ամբողջ դահլիճի տրամադրությունը: Հիմնականում կինոթատրոններում հանդիպող փոփ-քորններն ու Կոկա-Կոլաները ևս կարող են վատ անդրադառնալ դահլիճի վրա:
Եթե ներկայացումը դուր չի գալիս, ապա պետք է սպասել մինչև ընդմիջում: Իսկ եթե հնարավոր չէ համբերել, ապա պետք է դուրս գալ անաղմուկ:
Պետք չէ ծափահարել անտեղի տեղը: