QR կոդ ՝ հուշաքարերի վրա․ նոր թվային հարթակ Հայաստանում
Նոր հարթակ՝ Հայաստանում, որը միտված է պահպանելու մարդկային հիշողությունները, պատմությունները, գալիք սերունդների համար։
Երբ ձեր սմարթֆոնը ուղղեք QR կոդի վրա, կբացվի հանգուցյալի հիշողության էջը, որտեղ կլինի կենսագրությունը, լուսանկարները, տեսանյութերը, ցավակցական խոսքեր և այլն:
<<Կյանքը կանգ չի առնում, և ավանդույթները փոխվում են: Դիմանկարներն ու գունավոր բնապատկերները հուշաքարերի վրա վաղուց արդեն դարձել են բնական, ինչպես նաև տարբեր խորհրդանիշներ, որոնք արտացոլում են հանգուցյալի հետաքրքրությունների շրջանակը, մասնագիտական պատկանելությունը կամ հոգևոր հատկությունները: Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ Երկրներում կարող եք տեսնել նման QR կոդով հուշաքարեր >> նշեց համահիմնադիր՝ Աշոտ Բաղդասարյանը:
Գերեզմանաքարի վրա QR կոդերի տեղադրման նախադեպերը առաջին անգամ հայտնվեցին Ասիայի տեխնոլոգիական զարգացած երկրներում ՝ Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում: Բայց նույնիսկ այնտեղ ոմանք զգուշանում էին նոր պրակտիկայից ՝ համարելով, որ դա խախտում է մահացածներին հիշելու դարավոր ավանդույթը: Սակայն իրականում գերեզմանաքարի վրա QR կոդ տեղադրելը ոչնչով չի տարբերվում հուշաքարի վրա պատկերներ կիրառելուց: Սա միայն ընդլայնում է հանգուցյալի հարազատների և ընկերների `գերեզմանի այցելուներին և հետնորդներին նրա մասին պատմելու կարողությունը: Հանգուցյալի մասին թվային էջում ավելի շատ տեղեկատվություն կտեղավորվի և կպահպանվի քան հուշաքարի վրա: