Մարմինը՝ որպես կտավ. գերմանացի նկարչուհին ուշագրավ կերպարանփոխության է ենթարկում մարդկային մարմինները
Գերմանացի նկարչուհի Գեզին Մարվեդելը յուրահատուկ տաղանդի շնորհիվ մարդկային մարմինների վրա տարբեր պատկերներ է ստանում` տեսողական խաբկանքի միջոցով նրանց «վերածելով» կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, տաղանդավոր նկարչուհին այնպես վարպետորեն է աշխատում, որ հաճախ դժվար է պատկերացնել, որ կտավը հենց մարդկային մարմինն է: Նրան հաջողվում է մոդելի մերկ մարմինը վերածել տեսողական պատրանքների:
Նա մարդկային մարմինները վերածում է կարապների, դելֆինների, թիթեռների, երիցուկի ծաղկի, ձիերի և այլ կենդանիների ու ծաղիկների:
Համալսարանում վերականգնողական գիտության ոլորտում արած ուսումնասիրություններն օգնում են նրան առավել հեշտորեն պատկերել իր կտավները: Նա նույնիսկ գիրք է հրատարակել բոդի-արտի թերապևտիկ օգտակարության մասին:
Մեկ աշխատանքը նկարչուհին ավարտին է հասցնում 4-7 ժամվա ընթացքում, սակայն առավել դժվարները կարող են 12 ժամ տևել: