Թիմ Բարթոնը «Ադամսների ընտանիքը» մուլտֆիլմի մոտիվներով նոր սերիալ կնակարահանի
Netflix սթրիմինգային հարթակի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Թիմ Բարթոնը «Ադամսների ընտանիքը» մուլտֆիլմի մոտիվներով նոր սերիալ կնկարահանի, գրում է Deadline-ը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ութ մասից բաղկացած «Ուենսդեյ» (Wednesday) անվանումով սերիալը նվիրված է Մորտիշա և Գոմես Ադամսների դստերը՝ Ուենսդեյին։ Սերիալը կպատմի գլխավոր հերոսուհու մանկության և Nevermore ակադեմիայում ուսանելու տարիների մասին։
Սերիալի նկարահանման մասին առաջին անգամ հայտնի էր դարձել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին:
Սերիայի թողարկման ամսաթիվը, ինչպես նաև դերասանական կազմը դեռևս հայտնի չէ։