Արցախցիների համա՞ր է վերագործարկվում Սուխումի օդանավակայանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աբխազիայի իշխանությունները մեծ ներդրումներ են իրականացնում Սուխումի քաղաքի օդանավակայանը վերանորոգելու համար:
Ըստ մեր աղբյուրի՝ օդանավակայանը կօգտագործվի Սուխումի-Ստեփանակերտ կանոնավոր չվերթների իրականացման համար: Օդանավակայանը փակվել էր վրաց-աբխազական պատերազմի ժամանակ և հետագայում չէր վերագործարկվել, քանի որ դրա տնտեսական նպատակահարմարությունը չկար. Աբխազիայի բնակիչները Ռուսաստան էին գնում կամ ավտոմոբիլային տրանսպորտով կամ երկաթուղով, որը անհամեմատ ավելի մատչելի է: Իսկ հիմա այդ երթուղին կարող է աշխատել, քանի որ Սուխումիով Ռուսաստան կգնան Արցախի բնակիչները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: